Անվտանգության համակարգեր ճանապարն ավելի հարմարավետ դարձնելու համար
Ադապտիվ կռուիզ կոնտրոլ
Tipo Adaptive Cruise Control System-ն օգտագործում է մեքենայի առջևում տեղադրված ռադարը, որպեսզի պահպանի իր առջևում գտնվող մեքենայից կանխորոշված անվտանգ հեռավորությունը 30 կմ/ժ-ից մինչև 160 կմ/ժ արագությամբ վարելու դեպքում:
Երթևեկության գոտու կառավարում
Եթե մեքենան 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելու ժամանակ ակամայից դուրս է գալիս իր երթևեկության գոտուց, համակարգը տեսողական ցուցում կտա էկրանի վրա: Անվտանգության այս համակարգն ուղեկցվում է ղեկի դիմադրությամբ, որպեսզի մեքենան հետ գա երթևեկելի գոտու սահմաններ:
Արագության վերահսկողություն և ճանապարհային նշանների ճանաչում
Նոր Tipo Hatchback-ը և Station Wagon-ը ճանաչում և տեղեկացնում են ճանապարհային նշանները մասին՝ ցուցադրում դրանք TFT էկրիանի վրա: Արագության սահմանափակման դեպքում համակարգը հնարավորություն ունի նաև սահմանափակել մեքենայի արագությունը՝ համապատասխանեցնելով այն թույլատրելի սահմանաչափին ըստ ճանաչված ճանապարհային նշանների:

Ուշադրության համակարգ
Համակարգը կարող է հայտնաբերել հոգնածության սկզբնական նշանները՝ վերահսկելով մեքենայի կողային շարժումները, որից հետո ձայնային և տեսողական նշաններով վարորդին խորհուրդ կտա ընդմիջել:

Տաքացվող համակարգ
Այս համակարգը օպտիմիզացնում է աերոդինամիկան: Հատուկ ընտրված օդափոխիչների շնորհիվ կարգավորվում է օդի հոսքը դեպի շարժիչ: Այն ապահովում է շարժիչի ավելի արագ տաքացում, նվազեցնում է աղմուկը և պաշտպանում հովացման համակարգը: