Skip to content Skip to navigation

նոր Fiat 500-ը պահպանել է իր «At What Car» տիտղոսը 2022 թվականի էլեկտրական մեքենաների մրցանակաբաշխությանը:

Ամբողջովին էլեկտրական Fiat 500-ը պահպանել է իր տիտղոսը 2022 Electric Car Awards-ում:

Ամբողջովին էլեկտրական Fiat 500-ը առաջին լիովին էլեկտրական մոդելն է Fiat-ի պատմության մեջ և ունի դասի լավագույն հատկանիշները, ինչպիսիք են 2-րդ մակարդակի ինքնավար վարման տեխնոլոգիաները:

All-Electric 500-ն ունի արագ լիցքավորման հնարավորություն, ինչի շնորհիվ մարտկոցի 80%-ը վերալիցքավորել մինչև 35 րոպեում, իսկ 48 կմ գնալու համար անհրաժեշտ է ընդամենը 5րոպե:  

 

Սթիվ Հանթինգֆորդը, նշել է «Fiat 500-ը իրականացրել է հեղաշրջում փոքր մեքենաների շարքում, այն փոխել է այն պատկերացումը, որ փոքր էլեկտրական մեքենան պետք է հասարակ տեսք ունենա: Մեկ այլ առավելություն է նաև այն, որ մեքենան իդեալական հաղթահարում է քաղաքային ճանապարհները: Մի շարք առավելությունների շարքում է նաև Fiat 500-ի արժեքը: Մի խոսքով, այն հիանալի կերպով ընդգրկում է այն, ինչ անհրաժեշտ է ժամանակակից քաղաքային երթևեկությանը»:

 

Մեծ Բրիտանիայի Fiat-ի և Abarth-ի գործադիր տնօրեն Գրեգ Թեյլորն ասել է. «New 500-ը բոլոր ժամանակների ամենահայտնի Fiat-ն է, մեր խոսքերի ապացույց է այն փաստը, որ մեր առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան մի շարք տիտղոսներ է ստացել 2020 թվականի մեկնարկից ի վեր»:

 

Անցյալ ամիս, All-Electric 500-ը նույնպես պահպանեց իր տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ՝ որպես Տարվա քաղաքային ավտոմեքենա՝ ամենամյա Auto Express մրցանակաբաշխության ժամանակ:  All-Electric 500-ը հասել նշանակալից նշաձողի՝ ընտրվելով ավելի քան 100,000 հաճախորդների կողմից ամբողջ աշխարհում:

Այլ հետաքրքիր նորություններ